Աբրամս Մ1
Աբրամս Մ1 անգլ.՝ M1 Abrams | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | ԱՄՆ |
Քաշ, տ. | 54 տ |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Նախագծող | General Dynamics Land Systems? |
Արտադրող | ԱՄՆ |
Արտադրման թվականներ | 1979-ից մինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1980 |
Արտադրվածների քանակ | մոտ 10 288[1] |
Օգտագործող | ԱՄՆ |
Մարտեր | Իրաք-քուվեյթյան պատերազմ, Աֆղանական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն և 2023 Ukrainian counteroffensive? |
Անվանված է | Creighton Abrams? |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7920 մ |
Կորպուսի լայնություն, մմ | 3652 |
Բարձրություն, մմ | 2380 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 105 մմ |
Այլ սպառազինություն | Royal Ordnance L7?, Rheinmetall 120 mm gun?, M2 Browning? և M240 machine gun? |
Շարժականություն | |
Շարժիչի տեսակ | Honeywell AGT1500? |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 1500 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 72.5 |
Աբրամս Մ1, ամերիկյան արտադրության հիմնական մարտական տանկ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան այս տանկի ստեղծման աշխատանքները սկսվել են 1971 թվականին։ Այն հանդիսանում էր նախորդ բարդ ծրագրերի պարզ տեսակը։ Չնայած դրան` Կ. Աբրամս գեներալի անունը կրող ամերիկյան նոր տանկը, որ սպառազինության մեջ ընդունվեց 1980 թվականին, բոլորովին նոր խոսք էր այս ոլորտում։ Դասական կառուցվածքի հիմնական տարրերը պահպանելով հանդերձ` ամերիկյան կոնսրուկտորները նոր լուծումներ էին գտել, որոնք հետագայում չափորոշիչ դարձան բոլորի համար (մասնավորապես արկերի դասավորությունը, վառելիքի համակարգը, զենքի ղեկավարման համակարգը և այլն)։ Մինչև առաջին մարտական կիրառությունը տանկն արդեն անցել էր որոշակի կատարելագործումներ (մասնավորապես մեծացել էր հրանոթը)։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրամս Մ1 տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ Աբրամս Մ1 տանկի երկարությունը կազմում է 7.92 մ (փողով 9.77 մ), լայնությունը՝ 3.65 մ, իսկ բարձրությունը՝ 2.38 մ։ Աբրամս Մ1 տանկի մարտական քաշը կազմում է 54.5 տ։ Աբրամս Մ1 տանկն ունի 105 մմ-անոց գնդացիր, որը կրակում է գերճշտգրիտ։ Աբրամս Մ1 տանկը սնուցվում է Avco Lycoming AGT1500 գազատուրբինային շարժիչով՝ զարգացնելով 1500 ձիաուժ հզորություն։ Աբրամս Մ1 տանկի առավելագույն արագությունը կազմում է 72 կմ/ժ։ Աբրամս Մ1 տանկի վառելիքի պաշարը կազմում է 498 կմ։ Աբրամս Մ1 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Այն իր մեջ ամբարում է շուրջ 55 արկեր։ Աբրամս Մ1 տանկը մեկ րոպեում արձակում է շուրջ 4-5 արկեր։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարմանալի չէ, որ իրենց Զինված Ուժերի հիմնական բաղադրիչներում, տանկերին մեծ տեղ չհատկացնող ամերիկյան բանակում նման տանկը մեծ համբավ է վայելում և առաքվում է բազում երկրներ։ Մինչև օրս այլ երկրներ առաքվել է ավելի քան 1700 տանկեր, իսկ ամերիկյան բանակում կա մոտ 8100 Աբրամս Մ1 տանկեր։ Ամերիկյան այս տանկի հիման վրա տարբեր երկրներում ստեղծվել են այլ մեքենաներ։ Աբրամս Մ1-ի ամենավերջին զարգացումներն ունեն ոչ միայն տանկերի մարտ վարելու, այլ` համազորային մարտ ղեկավարելու հնարավորություն։ Դրանք ներդրված են ընդհանուր մարտի ամբողջական դաշտի կառավարման համակարգի մեջ։
Մասնակցություն ռազմական գործողություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան նոր տանկերն առաջին անգամ կիրառվել են 1991 թվականին, Իրաքում` իրենց դրսևորելով հիանալի։ Ռազմական պատմության մեջ վերջին մասսայական տանկային հակամարտության ժամանակ ամերիկյան տանկերը կրեցին որոշակի կորուստ, սակայն ջախջախիչ պարտության մատնեցին իրաքյան տանկերին։ Հետագայում Աբրամս Մ1 տանկերն անցան նոր կատարելագործման և մասնակցեցին ուրիշ մարտական գործողությունների։ 2002 թվականին, Իրաքում մասնակցելով հիմնականում ոչ ավանդական մարտերի, այս տանկերն ունեցել են որոշակի կորուստներ։ Ընդհանուր առմամբ` 1130 տանկերից, որոնք մասնակցել են իրաքյան երկրորդ պատերազմին, շարքից դուրս են եկել մոտ 100 մեքենա, որոնցից 20-30-ը լիարժեք ոչնչացված են և ենթակա չեն վերականգնման։ Սա քաղաքային մարտերի, թաքստոցների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Ոչ մի անձնակազմ մարտապաշարի դետոնացիայից չի մահացել։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ 8100 հատ
- Եգիպտոս 1015 հատ[2]
- Սաուդյան Արաբիա 442 հատ[3][4],
- Մարոկկո 222 հատ[5]
- Քուվեյթ 218 հատ
- Իրաք 140 հատ
- Ավստրալիա 59 հատ[6]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրամս Մ1 Հիմնական մարտական տանկ Արխիվացված 2016-05-06 Wayback Machine(անգլ.)
- ԱՄՆ-ի Լավագույն Տանկը M1 Abrams
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ M1A2 Abrams
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2016-06-20-ին.
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամս Մ1» հոդվածին։ |
|
|